1206 դիտում
13:37 29-05-2020
Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշում եք չէ, որ վիրուսի տարածման ամենասկզբից Նիկոլին կոչ արեցի գերությունից ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և իր շուրջ համախմբել ողջ քաղաքական դաշտն ու հասարակությանը , որպեսզի բոլորս միասին՝ ուս-ուսի դիմագրավենք ու պայքարենք կոռոնավիրուսի ու դրան հաջորդող տնտեսական արհավիրքին, բայց Նիկոլը ազգի առողջությունն ու Հայաստանի տնտեսության ապագան ստորադասեց սեփական իշխանությունը ամեն գնով պահելուն ու իր քաղաքական ընդդիմախոսներին հալածելու գործին …
Չհամախմբեցի՛ր բոլորիս, դե հիմա էլ միայնակ, իհարկե քո անփառունակ թայֆայի հետ պատասխան կտաս, թե ինչու է Հայաստանը դարձել համաճարակային համաշխարհային էպիկենտրոն և ինչու է Հայաստաանի տնտեսությունը կանգնել կոլապսի առջև…
Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ և որքան շուտ մենք սա հասկանանք, այդչափ շուտ կսկսենք համախմբվել ու կասեցնել Հայաստանի գահավիժումը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
994 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
709 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում