946 դիտում
22:40 30-05-2020
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ, 2020 թվականի մայիսի 18-ից 28-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում և վերահսկողություն են իրականացրել հանրապետության բոլոր մարզերում՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի տարածքային ստորաբաժանումների տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ակտիվ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ է իրականացրել մարզի տարբեր քաղաքներում, համայնքներում՝ հանրային տրանսպորտի և մարդատար տաքսի ավտոմոբիլների՝ անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ:
Կատարված վերահսկողության արդյունքում բազմաթիվ մարդատար տաքսի ավտոմոբիլների և կանոնավոր երթուղիներում ներգրավված տրանսպորտային միջոցների նկատմամբ ՃՈ կողմից կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Այդ ընթացքում հինգ տասնյակից ավել տրանսպորտային միջոցների վարորդների տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում հայտնաբերված թերությունները և խնդիրները շտկելու համար:
Տրանսպորտային միջոցների վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել է ուղեցույցներ՝ անվտանգության կաննոները և նորմերը պահպանման համար:
Նշենք, որ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից ամենօրյա վերահկողությունը կրում է շարունակական և խիստ բնույթ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
982 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր