211652_close_icon
views-count4529 դիտում article-date 14:30 31-05-2020

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր