211652_close_icon
views-count1862 դիտում article-date 12:25 14-02-2021

Երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով քարաթափումներ են եղել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ:

Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի:

Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել  ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:

Նմանատիպ նյութեր