964 դիտում
20:17 01-06-2020
Լիվերպուլի» խաղացողները ծնկի են եկել՝ զոհված աֆրոամերիկացի Ֆլոյդ Ջորջի հիշատակին
«Լիվերպուլի» ֆուտբոլիստները հարգանքի տուրք են մատուցել ԱՄՆ-ում զոհված աֆրոամերիկացի Ֆլոյդ Ջորջի հիշատակին:
Թիմի խաղացողները «Էնֆիլդի» դաշտի կենտրոնում ամբողջ կազմով ծնկի են եկել: Այդ դրվագի լուսանկարը իր թվիթերում տեղադրել է պաշտպան Ջեյմս Միլները:
34-ամյա անգլիացին լուսանկարի տակ գրել է. «Միասնությունը ուժ է» և օգտագործել «սևամորթների կյանքը կարևոր է» հեշթեգը:
Մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանությունը ձերբակալել էր 46-ամա Ֆլոյդին, երբ խանութի վաճառողը կասկածել էր, որ վերջինս վճարել է կեղծ թղթադրամներ:
Ոստիկաններից Դերեք Շովինը Ֆլոյդին գետնին էր գցել և ծնկով սեղմել պարանոցը և դա տևել էր ավելի քան 7 րոպե: Ստացված վնասվածքներից Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում:
Այս դեպքը մեծ հուզումներ է առաջացրել ԱՄՆ-ում: Երկրի տարբեր նահանգներում զանգվածային անկարգություններ են սկսվել և իշխանությունները ստիպված են եղել նույնիսկ պարետային ժամ մտցնել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Unity is strength #BlackLivesMatter pic.twitter.com/BLsTHfOnPT
— James Milner (@JamesMilner) June 1, 2020
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
10:41 27-12-2014
Ֆերգյուսոնում անհայտ անձինք քանդել են սպանված 18-ամյա աֆրոամերիկացի տղայի հիշատակին կանգնեցված հուշարձանը
2487 դիտում
17:57 08-05-2015
Ֆլոյդ Մեյվեզեր. Պակյաոն ողորմելի վախկոտ դուրս եկավ
Այս բաժնից
2803 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2326 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2623 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ