«Ռեալը» մարտից առաջին անգամ թիմային մարզում անցկացրեց
Լա Լիգայի մրցաշրջանի վերսկսումից առաջ «Ռեալը» սկսեց թիմային մարզումները:
Զինեդին Զիդանի թիմը ամբողջ կազմով հավաքվել է մարտի 12-ից առաջին անգամ:
27 տուրից հետո «Ռեալը» «Բարսելոնային» զիջում է 2 միավորով: Մրցաշրջանի վերսկսումից հետո «արքայական» թիմը հունիսի 14-ին կխաղա «Էյբարի» հետ: