4067 դիտում
12:05 02-06-2020
Պարո՛ն վարչապետ, խոսում եք քաղաքացիների ծայրահեղ անպատասխանատվության դրսևորման մասին, իսկ պարետատան ծայրահեղ անպատասխանատվության մասին ո՞վ պետք է խոսի. Ն. Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որպեսզի պարզ լինի կորոնավիրուսի այսօրվա պատկերն ու դրա դեմ պայքարի արդյունավետությունը, իմ օրինակով փորձեմ ներկայացնել հանրությանը, թե պարետատունն ինչպես է փորձում պարզել, այնուհետև կանխել վարակակրի և պոտենցիալ վարակակրի միջև եղած շփումը։
Ս․թ․ մայիսի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում իմ բջջային հեռախոսահամարին ստանում եմ զանգ պարետատնից։
Բավականին քաղաքակիրթ ձևով պարետատան աշխատակիցը հայտնում է ինձ, որ ինքս կա՛մ իմ բջջային հեռախոսով խոսել եմ վարակակրի հետ, կա՛մ որևէ վարակակրի հետ գտնվել եմ նույն վայրում, քանի որ տեղորոշման արդյունքում իրենց մոտ այդպիսի փաստ է արձանագրվել։
Ընդունելով ի գիտություն վերը նշվածը՝ խնդրեցի հայտնել, թե ու՞մ հետ և ե՞րբ եմ խոսել հեռախոսով, կամ որտե՞ղ եմ գտնվել հնարավոր վարակակրի հետ, որպեսզի ինքս կարողանամ համապատասխան վարքագիծ դրսևորել։
Ինձ հայտնեցին, որ չեն կարող տրամադրել այդպիսի տեղեկատվություն, քանի որ իմ տվյալները փոխանցվել են համաճարակաբաններին, անհրաժեշտության դեպքում իրենք կկապնվեն ինձ հետ։
Անցել է 7 օր, ես որևէ զանգ չեմ ստացել։
Ես այդպես էլ չիմացա, թե ե՞րբ և ու՞մ հետ եմ խոսել, խոսե՞լ եմ, արդյոք, թե՞ ոչ, կամ ե՞րբ և ո՞ւմ հետ եմ գտնվել միևնույն տեղում։
Պարո՛ն վարչապետ
Խոսում եք քաղաքացիների ծայրահեղ անպատասխանատվության դրսևորման մասին։
Իսկ պարետատան ծայրահեղ անպատասխանատվության մասին ո՞վ պետք է խոսի։
Ինձ արդեն մեկ շաբաթ անհանգիստ վիճակում պահելու փոխարեն արդյո՞ք հնարավոր չէր տրամադրել ամբողջական տեղեկատվություն, որպեսզի ես իմանայի, թե ու՞մ հետ եմ խոսել կամ ու՞մ հետ եմ նույն վայրում գտնվել, որպեսզի դրանից հետո դրսևորեի, ինչպես Դուք եք ասում, ծայրահեղ պատասխանատվություն և փորձեի ինքնապաշտպանվել։
Եթե չեք տրամադրում նման տեղեկատվություն, ինչու՞ եք մարդկանց խուճապահար անում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3378 դիտում
20:25 02-08-2020
Նորայր Նորիկյան. Կողմնորոշվե՛ք, պարո՛ն վարչապետ, կա՛մ բացեք, կա՛մ փակեք Ամուլսարը
7566 դիտում
14:02 20-10-2017
Իրանի միջուկային գործարքին ԱՄՆ-ի մոտեցումը խոսում է միայն անպատասխանատվության մասին. Սերգեյ Ռյաբկով
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին