6930 դիտում
22:36 02-06-2020
Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը ՀՔԱՎ-ի ահազանգից հետո ապահովվել է սննդով, սահմանվել է բժշկական հսկողություն. ՀՔԱՎ
Երեկ՝ հունիսի 1-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած ընտանիքը, որի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ընտանիքը մեկուսացման մեջ ապրելու միջոցներ չուներ, ապահովվել է սննդով, և սահմանվել է բժշկական հսկողություն։
Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Ահազանգած քաղաքացին ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, և դրանից հետո ողջ ընտանիքով մեկուսացման մեջ են, չեն կարողանում աշխատել, սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։
ՀՔԱՎ-ը ահազանգն ստանալուց անմիջապես հետո գրությամբ դիմել էր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին։
Այսօր արդեն Տ․ Ավինյանի գրասենյակից հեռախոսազանգով տեղեկացրին, որ խնդրին լուծում են տվել։
Նմանատիպ նյութեր
4597 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար