211652_close_icon
views-count7717 դիտում article-date 11:30 03-06-2020

Ես, որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է «Սպեցնազը» հանեմ և ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի և սկսեցի, ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ, ընդհուպ, որ ես մեղավորներ եմ փնտրում ստեղծված իրավիճակի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել, որովհետև ինքն էլ վարակվել է և իր ընտանիքին վարակել է կորոնավիրուսով, հետևաբար, ո՞ւմ վրա պետք է գցի այդ մեղքը: Նա ընդգծեց, որ խնդիրը ամենևին էլ մեղքի մասին չէ, այլ խնդիրը իրավիճակը, պրոբլեմը ճանաչելու մասին է: «Իսկ մեր պրոբլեմը շատ վաղուց գիտենք, սկսած հերթ կանգնելու պրոբլեմից: Ինչ մեղավորների փնտրտուքի մասին կարող է խոսք լինել, եթե խնդիրը մեր ծնողների, ընդհանարապես մեր բոլորի, մեր ազգային անվտանգության մասին է: Խնդիրը հետևյալն է ՝ մենք ուզո՞ւմ ենք այս վիճակը հաղթահարել, թե՝ ոչ: Կանոնները հստակ սահմանված են, թե ինչ պետք է անենք։ Սա չի նշանակում, որ այդ կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է: Այո, կանոնների պահպանմամբ էլ կարելի է վարակվել, բայց դրա հավանականությունը 5 տոկոս կլինի: Մեկ այլ բան է 95 տոկոսի հավանականությունը, այլ բան՝ 5 տոկոսինը»,- նշեց նա: Ըստ վարչապետի՝ մոնիտորինգը ցույց է տալիս, որ մեր ամենամեծ պրոբլեմը բանկային համակարգն է և Հայ փոստը: Նա նշեց, որ այս մասին այսօր խոսակցություն է ունեցել ԿԲ նախագահի հետ, հանձնարարական է տվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: «Ես մի բան չեմ հակսնաում՝ մեր պլան «ա»-ն որն է, որ ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք: Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է այդ հարցը լուծել: Այստեղ, որ մեղավորության մասին ենք խոսում ինչո՞ւմ ենք մեղավոր, մեր սեփական հարազատների, մեր իսկ մահվան մեջ մեղավորը որն է, այս ամեն ինչը կառավարության համար չէ, մեզ համար է: Մենք կարգի, օրենքի նկատմամբ մեր վերաբերմունքի հետ կապված խնդիր ունենք, այստեղ մեղավորի ու անմեղի հարց չէ:Պետք է ճանաչել, առերեսվել այս իրավիճակի հետ, սա փաստ է․ հիմա մեղավոր եմ ես, մեղավոր եք դուք, էական չէ։ Մենք կանոնները պահելու հետ կապված պրոբլեմ ունենք ու դա մեկ, երկու տարվա, նույնիսկ մեկ կամ երկու տասնամյակի պրոբլեմ չէ»,- հայտարարեց նա: Փաշինյանը նշեց, որ միշտ էլ կարող ենք քննադատել ոստիկանության աշխատանքը, երեկ էլ շատ լուրջ խոսակցություն է ունեցել նաև ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրեի, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, այդ ամեն ինչը պարզ է, բայց իր գործելու մեթոդը եղել և շարունակում է մնալ նույնը: «Առանց ժողովրդի ո՞նց էինք իշխանփոխություն անելու, մենք սուպերմե՞ն էինք, կախա՞րդ էինք, մո՞գ էինք, նույնն էլ այստեղ է խնդիրը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ինքն ուզո՞ւմ է օգնի, որ նպաստի համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնի, որ ավելի տարածվի: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ում լիքը մարդ կա, որ նպաստում է ամեն ինչով: Հա, սխալներ եղել են, բոլորիս սխալն է, ինձնից սկսած վերջացրած հազարավոր մարդկանցից»,- նշեց նա: Փաշինյանը անդրադարձավ նաև Արցախի նախագահի երդմնակալության խնջույքի նկարը անընդհատ շրջանառելուն և շեշտեց, որ դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում: «Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, խոսում ենք կարգը, կանոնը օրենքը խախտելու մասին, Արցախում ոչ մի օրենք չի խախտվել, այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»,- նշեց նա: Ըստ վարչապետի՝ պետք է հասկանալ, որ սա առողջապահական խնդիր չէ, կարգուկանոնի խնդիր է: «Ես որ խոսքով, հաղորդակցվելով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է «Սպեցնազը» հանեմ և ծեծուջարդ անեմ հա՞ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն: Ես ո՞նց անեմ նման բան, ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել: Խստացնենք, էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել ընդամենն իրար հետ զրուցելով, պայմանավորվելով, իրար հարգելով, հիմա սա ուզում ենք փոխարինե՞լ դուբինկաներով պարի հետ, սա պրոբլեմ է, սա իմը չէ, պատկերացնո՞ւմ եք սա ինչ է, այդպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ մենք ո՞նց այդպես վարվենք»,- ասաց նա: Նա նշեց, որ բանկային համակարգը, հայփոստը պետք է իր հարցերը լուծի, բայց սա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն օգտագործվելու: Հիշեցնենք, որ երեկվանից Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում շարունակում է հրապարակել տեսանյութեր և նկարներ, որոնցում երևում են մարդկային կուտակումներ։ Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր