59901 դիտում
12:46 17-01-2014
Խմած էի, ասի ոստիկաններին ու փրկարարներին ոտի հանեմ, տենամ՝ լավ կաշխատե՞ն
Ոստիկանության Չարենցավան բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Չարենցավանում գրանցված կեղծ ահզանգի փաստով: Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Ոստիկանների կանչով ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Վերջիններս մինչև հաջոդ օրը առավոտյան ժամը 06:00-ն որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն չեն հայտնաբերել ոչինչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Չարենցավանի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են իրականությունը. Նրանք հայտնաբերում են ոստիկանություն ահազանգած քաղաքացուն, ով Արտակ Հովսեփյանն էԼ
Վերջինս պատմում է. «Mercedes-ով գալիս էի Չարենցավան: Մի տղա կամրջի վրա կանգնեցրեց և հայտնեց, որ իր ընկերը, ում հայրը մի քանի օր առաջ է մահացել, իրեն կամրջից ցած է նետել»: Ու նա ոստիկաններին նկարագրում է այդ քաղաքացու արտաքին տվյալները:
Արդեն առավոտյան ոստիկաները պարզում են, որ այդ քաղաքացին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Կարեն Ազարյանն է, ում էլ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ Ա. Հովսեփյանը ճանաչում է իրեն նրան: Պարզվում է նաև, որ Կ. Ազարյանը իր տվյալներն էր տվել քաղաքացուն, ով իբրև թե իրեն կամրջից ցած է նետել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Կարենի մայրը՝ 62-ամյա տիկին Անուշը, պատմում էր. «Տղաս խմածա եղել ու անշնորհքությունա արել, բայց էլի գոհ եմ ոստիկաններին ու փրկարարներին, ովքեր ողջ գիշեր 8կմ-ից ավելի որոնողական աշխատանքներ են կատարել»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Ազարյանն ամուսնացած է, ունի 3 տարեկան որդի: Ի դեպ, որոնողական աշխատանքները կատարվել են նաև Գյումուշ ՀԷԿ ջրամբարում, իսկ Կարենն իր քայլը հետևյալ կերպ էր բացատրում. «Խմած էի, ասի ոստիկաններին ու փրկարարներին ոտի հանեմ, տենամ, լավ լաշխատե՞ն»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+