3050 դիտում
13:30 03-06-2020
Աշխարհում չկա այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը. Փաշինյան
Այս ամեն ինչին հետեւելով, մասշտաբը հասկանալով, ես գալիս եմ եզրակացության, որ աշխարհում չկա որեւէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մաշտաբի հարց, բայց դրանիցը կարողանա լուծել: Այս մասին, յսօր՝ հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին:
«Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբն ու իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ: Ոստիկանության աշխատանքին ես կանդրադառնամ, բայց չկա աշխարհում այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը:
Մեր ոստիկանությունը դրա համար պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, դա էլ հարց է, բավարար է, թե ոչ: Ես առավոտյան մի ժամ եւ հիմա մի ժամ նստեցի եւ նայեցի մեր օգտատերերի նամակները, սա կատաստրոֆիկ մասշտաբ է:Չի կարող լինել նման ուժային կառույց: Բոլորը ժամացույցի նման աշխատեն, այս խնդիրը չեն կարող կարգավորել»,-ասաց Փաշինյանը:
«Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում: Էն մահացող մարդու համար ավելի թեթե՞ւ է, թե նրանց հարազատների առաջ ով է պատասխանատու»,-ասաց վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր