1224 դիտում
15:02 03-06-2020
Արման Թաթոյանը կոչ է արել բոլորին միասին պայքարել համավարակի տարածման դեմ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել համաքաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ: Պաշտպանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար բոլորս պետք է լինենք համախմբված։
Եկե՛ք գործենք միասնաբար, ցուցաբերենք պատասխանատվություն այս վիրուսի դեմ կանոնների պահպանության հարցում հանուն մեր երեխաների, մեր ծնողների, քույրերի ու եղբայրների՝ ժամ առաջ բնականոն կյանքին վերադառնալու համար։
Կորոնավիրուսի դեմ գիշեր ու ցերեկ պայքար մղող տարբեր ոլորտների մեր մասնագետների աշխատանքի իրական գնահատականը ոչ թե սոցիալական ցանցերում նրանց մասին գնահատանքի խոսքերով նկարներ ու տեսանյութեր տարածելն է, այլ մեր վարքագծի փոփոխությունն ու իրական պատասխանատվությունն իրար հանդեպ:
Վստահ եմ՝ որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը:
Պատմության ընթացքում մենք բազմիցս կարողացել ենք ցուցաբերել համախմբվածություն և միասնաբար հաղթահարել անհաղթահարելի թվացող իրավիճակները։
Օրացույցային տարվա ընթացքում մենք բազմաթիվ հիշարժան օրեր ունենք, որոնց մասին խոսելիս հպարտություն ենք ապրում մեր կերտած անհավանական հաղթանակների համար։ Այդ հիշարժան օրերի ցանկում ևս մեկն ավելացնելն այսօր մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է՝ որպես համախմբվածության և միասնակության արդյունք։
Պահպանե՛նք այս վիրուսի կանխարգելման կանոնները, հո՛գ տանենք միմյանց մասին, փրկե՛նք կյանքեր»։
Նմանատիպ նյութեր
3174 դիտում
09:21 07-09-2018
Մեծ Բրիտանիան կոչ է անում միասին պայքարել ГРУ-ի դեմ․ «Ամերիկայի ձայն»
15965 դիտում
15:22 23-10-2020
Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության
Այս բաժնից
1054 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1201 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն