3180 դիտում
09:21 07-09-2018
Մեծ Բրիտանիան կոչ է անում միասին պայքարել ГРУ-ի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել ընդդեմ ռուսական GRU լրտեսական գործակալության: Ըստ վարչապետի, այն մեծ սպառնալիք է Արևմուտքի համար: GRUգործակալները, ըստ բրիտանական կողմի, պատասխանատու են Սերգեյ Սկրիպալի թունավորման համար։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4560813.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են ապացույցներ, որ ռուսական GRU լրտեսական գործակալության գործակալներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, ում անուններն իրական չեն, ըստ բրիտանական իրավապահների, գտնվել են Սերգե Սկրիպալի բնակության վայրի մոտ Սալսբերիում այն օրը, երբ Սկրիպալն ու նրա դստեր Յուլիան հոսպիտալացվել են թունավորման ախտանիշներով:
«GRU-ի գործողությունները սպառնալիք են մեր դաշնակիցների ու մեր քաղաքացիների համար: Հաշվի առնելով այն բացահայտումները, որոնք արձանագրվել են Սալսբերիի հետաքննությունից և այդ կազմակերպության մասին մեր ունեցած տեղեկությունը՝ մենք միասնաբար պետք է հանդես գանք GRU-ի դեմ»,- ասում է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Այս երկու գործակալների կալանավորման համար բրիտանական կառույցները դիմել են ռուսական կողմին: Սակայն վերջինս հրաժարվել է հանձնել իր քաղաքացիներին:
Ոստիկանությունը նշում է, որ «Նովիչոկ» անունը կրող թույնը անօրինական կերպով օծանելիքի տեսքով բերվել է Մեծ Բրիտանիա, որի արդյունքում մահացել է մեկ մարդ, ով հայտնաբերել էր այդ տարան:
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
15:02 03-06-2020
Արման Թաթոյանը կոչ է արել բոլորին միասին պայքարել համավարակի տարածման դեմ
6398 դիտում
09:22 15-03-2019
Ամերիկայի հայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
6722 դիտում
09:25 05-11-2021
Մեծ Բրիտանիան պաշտոնապես հաստատում է COVID-19 հակավիրուսային դեղամիջոցը․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»