1308 դիտում
23:40 03-06-2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Հայ և իտալացի երաժիշտները, հաղթահարելով սահմանափակումներն ու կիլոմետրերի հեռավորությունը, համախմբվելով հայ-իտալական բարեկամության գաղափարի շուրջ, հղում են իրենց երաժշտական ուղերձը։
Այդ ուղերձը խորհրդանշական է՝ իտալական հայտնի «Կյանքը հիասքանչ է» կինոֆիլմի երաժշտությունը։
Այն ներկայացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, իտալացի հայտնի մենակատարներ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Գլորիա Կամպաները, Աննա Տիֆուն, Ռոբերտո Կոմինատին, Կոստանցա Պրինչիպեն։
Իսկ հայ-իտալական կատարումը ղեկավարում են դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
493 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
571 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
514 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա