211652_close_icon
views-count4724 դիտում article-date 18:42 03-06-2020

Սահմանափակումները թուլացնելու հետևանքը մենք զգալու ենք այս շաբաթվա վերջին և մյուս շաբաթվա սկզբին, երբ վարակակիրների թիվն ավելի կաճի. Գագիկ Միրիջանյան

Այս պահի դրությամբ խիստ սահմանափակումների, այսինքն՝ լրիվ փակվելու անցնելը ժամանակավրեպ կլինի, միգուցե մասնագիտական տեսանկյունից լրիվ փակվելը կարող է ինչ-որ արդյունք տալ, չեմ բացառում, բայց մենք պետություն ենք և չպետք է մոռանանք, որ արտակարգ դրության ժամանակ առողջապահական գործառույթներն ընդամենը 15-20 տոկոսն են կազմում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/03/Mirijanyan-gagik/3306872?fbclid=IwAR28HdRDnGenqrlMQ8NNpVa-zndPA7mDWbiLOnzjiRbVvNI2aKHSksy3MRU]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների թեկնածու Գագիկ Միրիջանյանը: «Ես կողմնակից եմ համատարած թեստավորմանը, այդ ժամանակ կունենանք իրատեսական պատկեր և շատ մասնագետներ կհամոզվեն, որ փակվելն իմաստ չունի: Խիստ սահմանափակումների ռեժիմն արդյունավետ կլիներ մարտի սկզբին, իսկ այս պահի դրությամբ իրավիճակը, վարակի օջախների բացահայտումը դուրս է եկել վերահսկողությունից»,- նշեց նա: Այս իրավիճակում խնդիրի լուծումն ինչպե՞ս է պատկերացնում, Միրիջանյանն ասաց՝ պետք է ուժեղացնել, հարստացնել բժշկական հաստատությունները: Դիտարկմանը՝ նախարարը հայտարարել է որոշ մասնագետների պակաս կա՝ նա արձագանքեց, որ ինքը՝ որպես մասնագետ կարող է ասել, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: «Ես կարծում եմ, որ մի քանի խոշոր հիվանդանոցների մեջ, որոնք դեռ ընդգրկված չեն COVID-19-ի դեմ պայքարում, պետք է տարանջատել հարկ, բաժանմունք և վերապրոֆիլավորել: Ես չեմ կարծում՝ լավ ռեանիմատոլոգները չեն կարող հիվանդներին վերահսկել, իսկ այդ ամբողջ ռեսուրսները կարելի էր օգտագործել այդտեղ, եթե չի արվում իհարկե»,- հայտարարեց նա: Դիտարկմանն էլ՝ այսօրվա դրությամբ շատ հիվանդներ չեն հոսպիտալացվում, երեկ դեպք ենք ունեցել, երբ թեստի դրական արդյունքով, երկկողմանի թոքաբորբով հիվանդին չեն հոսպիտալացրել պատճառաբանելով, թե տեղ չունեն, Միրիջանյանն արձագանքեց. «Դա աբսուրդի ժանրից է, և հաստատում է իմ ասածը, որ պետք է հիվանդանոցներ վերապրոֆիլավորվեն: Ինչո՞ւ չեն տանում մարդուն հոսպիտալացնեն, եթե թեստի արդյունքը դրական է ու երկկողմանի թոքաբորբ է, եթե չի հերիքում մահճակալային ֆոնդը պետք է վերապրոֆիլավորվեն այլ հիվանդանոցներ: Համենայն դեպս, որքան տեղյակ եմ համալսարանական կլինիկաները վերապրոֆիլավորված չեն, նմանատիպ բաժանմունք չունեն շատ այլ ԲԿ-ներ: Ես վստահ եմ, որ մահճակալային ֆոնդը կհերիքի, և եթե մարզերում էլ այս պահի դրությամբ մի հատ վերլուծություն անեն ու տեսնեն ամենամեծ վարակվածությունը՝ որ մարզում է, չեմ կարծում դա դժվար լինի, կարելի է Սյունիքում, Արմավիրի կամ այլ մարզերում հիվանդանոցներ վերապրոֆիլավորել, ինչպես արվել է Վանաձորում և Գյումրիում, ինչը լուծում կտա հարցին»,- ընդգծեց նա: Ինչ վերաբերում է բժշկական կոլպասին՝ Միրիջանյանն ասաց, որ արդեն կոլպաս է, եթե թոքաբորբով հիվանդին չեն հոսպիտալացրել: Նա նշեց, որ այս իրավիճակում, որը պատերազմական է մեղավորներ փնտրելը սխալ է, այս պահին միայն լուծումներ է պետք գտնել: Ըստ նրա՝ հիմա լրջանալու և իրար կողքի հավաքվելու ժամանակն է, և բժշկական տեսակետից սխալ է համարում դիվիդենտներ հավաքելը մարդկանց առողջության վրա: «Եթե երեկ հրապարակած թվերով ունեցել ենք 20 մահ, այսօր՝ 15, ես էլ ի՞նչ խոսեմ և 517 կամ 515 վարակման նոր դեպք: Եթե այսօր ունենք մահճակալային խնդիր, ելք չունենք, պետք է գնանք նրան, որ ասիմպտոմ հիվանդները չհոսպիտալացվեն, հիմա կանխարգելումն անիմաստ է, մենք կանխարգելման գործառույթ չունենք, էլի եմ ասում՝ կանխարգելում պետք է արվեր մարտի վերջին, ապրիլի սկզբին, թողեցինք ազգաբնակչության վրա, չթողեցինք այդ հարցի մեջ, չեմ խորանում: Մենք կարանտինային ռեժիմը թուլացրել ենք ընդամենը երկու շաբաթ առաջ, տնտեսական գործունեության ոլորտները բացել ենք, դրա էֆեկտը կունենանք այս շաբաթվա վերջ, մյուս շաբաթվա սկիզբ: Ես ոչ թե մեղավորներ եմ փնտրում, այլ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է այս թվերը մեծ, որովհետև իմ մասնագիտական գնահատականով՝ կարանտինային ռեժիմով պայմանավորված, թվերի ռեժիմով մեծացման էֆեկտը մենք կունենանք այս շաբաթվա վերջ մյուս շաբաթվա սկիզբ»,- շեշտեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/03/Mirijanyan-gagik/3306872?fbclid=IwAR28HdRDnGenqrlMQ8NNpVa-zndPA7mDWbiLOnzjiRbVvNI2aKHSksy3MRU]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր