211652_close_icon
views-count7923 դիտում article-date 20:54 02-05-2020

Սահմանափակումները թուլացնելու վտանգների ու հետևանքների պատասխանատվությունը կրելու է իշխանությունը. COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը» հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ սահմանափակումները թուլացնելու կառավարության որոշմանը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավել, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ: Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա արտակարգ դրություն մտցնելուց հետո, ապաշնորհ կառավարմամբ պայմանավորված, սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու անկարողությունն, ինչի հետևանքով ոչ միայն չկանխարգելվեց կորոնավիրուսի տարածումն, այլ հակառակն՝ ավելի լայն թափով տարածվեց: Մոտ երկու ամիս տևած ձևական կարանտինի ընթացքում իշխանությունը չկարողացավ պատշաճ հսկողություն իրականացնել սահմանափակումների պահպանման նկատմամբ, չպահպանվեց ո՛չ մեկուսացման, ո՛չ ինքնամեկուսացման ռեժիմը՝ հանգեցնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ առողջապահական լուրջ խնդիրների: Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»:

Նմանատիպ նյութեր