7853 դիտում
18:46 03-06-2020
Ապրիլյան քառօրյայի մասնակցին հեռացրել են աշխատանքից. «2016թ. թուրքից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում». Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/06/02/1115168/?fbclid=IwAR3TJPmZXal99vVGjWy_2B2CPWIbte70S6aNxMRLCumN31eDFqKnLXWKuJc]Aravot.am-[/url]ը տեղեկություններ էր ստացել, որ Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն աշխատանքից ազատել է Ապրիլյան քառօրյայի մասնակից Արթուր Կնյազյանին եւ նրա բաժնի վարիչ Վարդան Մադոյանին: Ըստ մեր տեղեկությունների, Արթուր Կնյազյանի պարագայում կա նաեւ քաղաքական բաղադրիչ, քանի որ նա վերջերս ՀՀԿ երիտթեւի երիտասարդների թվում բերման ենթարկված իր բարեկամին սատարելու համար ընդմիջման ժամին գնացել էր ոստիկանություն: Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Կնյազյանը հաստատեց, որ ամսի 30-ին է տրվել իր հրամանը, նաեւ իր բաժնի պետին են հեռացրել աշխատանքից: «Քաղաքական ենթատեքստից, բացի անցյալ տարվանից էր լարումը սկսվել, որովհետեւ իր նշանակվելուց հետո տնօրենն իր քավորին էր նշանակել բաժնի վարիչ: Հետո կես ժամ աշխատանքից ուշանալու համար, իսկ ես երկրորդ աշխատանքից էի գալիս, ասել էր, որ պետք է բացատրագիր գրեմ: Ասել էի, որ խնդիր չկա, բայց ուրեմն իր՝ աշխատանքի չեկած բարեկամն էլ պետք է բացատրագիր գրի: Ողջ լարումը հենց այնտեղից սկսվեց: Մենք բողոքարկել ենք քաղաքապետարան (Էրեբունի արգելոց-թանգարանը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում- Գ.Հ.), որ երկու անգամ նկատողություն է տրվել, սակայն քաղաքապետարանը խնդիրը հատուկ չորս ամիս հատուկ ձգձգեց, որ ես դատական կարգով չկարողանում բողոքարկել, ըստ էության քաղաքապետարանն իրեն օգնեց, ինչի վերաբերյալ կարող եմ ապացույցներ ներկայացնել»,-ասաց Արթուր Կնյազյանը:
Պարզեցինք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Վարդան Կնյազյանը ԵՊՀ ուսանող է, համաճարակի պատճառով նրա երկրորդ աշխատատեղը փակվել է, իսկ էրեբունի արգելոց-թանգարանում էլ, փաստորեն, այլեւս չի աշխատում: «Տնօրենն ինձ հացից զրկել է: Նաեւ վրեժխնդրությամբ մյուսներին է աշխատանքից ազատում, փորձում է իր ընկերներին ու բարեկամներին տեղավորել աշխատանքի: Շուրջ ինը հոգու արդեն ազատել է աշխատանքից: Ստացվում է՝ բոլորը վատն են, իսկ ինքը լավն է»,-ասաց Արթուր Կնյազյանը: Նա նաեւ հավելեց, որ խնդրի մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին եւ պատրաստվում է դիմել դատարան: «Ես չեմ թաքցնում, ես Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգ
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/06/02/1115168/?fbclid=IwAR3TJPmZXal99vVGjWy_2B2CPWIbte70S6aNxMRLCumN31eDFqKnLXWKuJc]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
13871 դիտում
12:56 06-02-2016
Ո՞վ է այն հայը, որ ամենադաժան թուրքից էլ դաժան է իրեն պահում հայերի հանդեպ
4450 դիտում
13:18 26-05-2016
4 միլիոն դրամ` ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհվածների ընտանիքներին. Արտեմ Ասատրյան
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
754 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված