Ինքնասպանության փորձ՝ Արարատի մարզային քննչական վարչության դիմաց. քննիչի կանչով ժամանած 39-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության դիմացից մի քաղաքացու է տեղափոխել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Ա-ն է։
Վերջինս Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/1 հասցեի՝ Արարատի մարզային քննչական վարչության շենքի դիմաց, ինքնասպանություն գործելու նպատակով գյուղատնտեսական թունաքիմիկատ է խմել։
Նրան կանչել էին քննչական վարչություն, և կարծելով, թե իրեն քննիչը ձերբակալելու է, «Բ 58» է խմել։
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ա-ն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34-238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: