Արդյո՞ք կառավարությունը տեղյակ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն փորձում է է՛լ ավելի դժվարացնել քաղաքացիների կյանքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանրապետությունում դադարեցվեն կնքված պայմանագրերը տերմինալներ և վճարային հավելվածներ սպասարկող ընկերությունների հետ։
Արդյունքում` քաղաքացիներն այլևս չեն կարողանալու սպառված էլեկտրաէներգիայի գումարները վճարել տերմինալների միջոցով և ստիպված պետք է այցելեն բանկեր, ինչի պատճառով էլ կուտակումներ կառաջանան: Որքա՞նով է այս որոշումը ճիշտ նման արտակարգ դրության պայմաններում` անհասկանալի է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական, թե բացասական պատասխան է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, հայտնի չէ, բայց մեր աղբյուրները պնդում են, որ նմանատիպ խնդրանքով հանձնաժողովին դիմել են:
Չի բացառվում, որ հետագայում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նմանատիպ հարցով կդիմեն նաև «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ըներությունների ներկայացուցիչները:
Արտակարգ իրավիճակի այս պայմաններում արդյո՞ք կառավարությունը տեղյակ է այս խնդրին, դժվար է ասել, բայց փաստ է , որ այս կրիտիկական պահին քաղաքացիներին դնում են անհարմար դրության մեջ և է՛լ ավելի դժվարացնում նրանց կյանքը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ հանձնաժողովում քննարկվել ու որոշում է կայացվել, սակայն հուսով ենք, որ հանձնաժողովը կարձագանքի մեր հրապարակմանը, թե ինչ որոշում է կայացվել՝ մերժել, թե բավարարել են խնդրանքը: