927 դիտում
16:27 05-06-2020
ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել:
«[url=https://armenpress.am/arm/news/1017546.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 12,6 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 15,1 մլրդ դրամ: Փաստացի 14,6 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 97%-ը: Եթե այդ մեծությունը համեմատելու լինենք սկզբնական ծրագրի հետ, ապա մենք կունենանք 100%-ը գերազանցող և 16,4% գերակատարում սկզբնական ծրագրի համեմատությամբ»,- ասաց նախարարը:
Ջանջուղազյանը նշեց, որ ԱԻՆ-ը նախորդ տարվա ընթացքում 7 միջոցառում է իրականացրել, որոնցից ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է փրկարար ծառայությունը:
«Փրկարար ծառայության համար ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 11,1 մլրդ դրամ, փաստացի օգտագործումը կազմել է 10,7 մլրդ դրամ կամ 96,1%-ը»,- նշեց Ջանջուղազյանը:
Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նմանատիպ նյութեր
993 դիտում
12:09 08-06-2020
ՊԵԿ-ը 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել
935 դիտում
13:07 08-06-2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել
2725 դիտում
13:44 09-06-2020
ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»