993 դիտում
12:09 08-06-2020
ՊԵԿ-ը 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 1,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել:
«[url=https://armenpress.am/arm/news/1017729.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Պետական եկամուտների կոմիտեի բյուջեն 2019 թ. համար շուրջ 30,2 մլրդ դրամ էր: Փաստացի 28,8 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 95,4%-ը»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ ՊԵԿ-ը հատկացված միջոցներով 19 միջոցառում է իրականացվել՝ 3 բյուջետային ծրագրի շրջանակում:
Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
Նմանատիպ նյութեր
924 դիտում
16:27 05-06-2020
ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել
935 դիտում
13:07 08-06-2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել
2725 դիտում
13:44 09-06-2020
ՀՀ նախագահի աշխատակազմը 43 մլն դրամի խնայողություն է կատարել
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»