211652_close_icon
views-count853 դիտում article-date 14:08 07-06-2020

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 292 պացիենտ

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 292 պացիենտ, որոնցից 192-ը մարզի բնակիչ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանը՝ նշելով, որ հունիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Ըստ նրա՝ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 474 քաղաքացի, նրանցից 90-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության պահպանման առաջնային օղակի կողմից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2528 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1205 նմուշառման հետազոտություն:

Նմանատիպ նյութեր