4272 դիտում
18:00 07-06-2020
Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները
Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական եւ տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները, հաղորդում է [url=http://analitikaua.net/2020/v-odesse-obsudili-vozmozhnye-varianty-pomoshhi-armenii-dlya-borby-s-covid-19/]AnalitikaUA.net[/url]-ը։
Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։
Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։
Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երեւանում զբոսայգու կառուցումը, Կիեւ-Երեւան-Կիեւ ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։
ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայերի միությունը պարբերաբար անցկացնում է եռամսյակային եւ արտագնա հանդիպումներ երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ արդի խնդիրները քննարկելու համար։
Նմանատիպ նյութեր
780 դիտում
12:53 13-03-2015
ՆԱՏՕ-ում քննարկվում է ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին օգնություն ցուցաբերելու հարցը
11691 դիտում
09:16 28-03-2020
ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
730 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
835 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել