Հակոբ Ճաղարյան. Ինչու՞ է եկեղեցին փակ տարածքում պսակադրության արարողություններ անում էսպիսի կուտակումներով
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«COVID-19 Պարետատուն
ՀՀ ԱԻՆ
ՀՀ Ոստիկանություն
Արագածոտնի Մարզպետարան
Հայ Առաքելական Եկեղեցի
Սիրելի, պաշտելի հայրենակիցներ
Մեռանք տեղեկացնելով, որ Սաղմոավանի եկեղեցին ՇԱՀԱԳՈԾՈՂ սպասավորները եկեղեցին ՉԱՐԻՔ են դարձրել գյուղի բնակիչների և ամառանոցատերերի համար:
Նորից կիրակի օրով փորձեցի հասնել եկեղեցու հրապարակին մոտ գտնվող իմ տուն:
Նորից կես կլոմետրը կես ժամում անցա մեքենայով:
Էս ֆոտոների ավտոկուտակումները եկեղեցու հրապարակից մի քանի հարյուր մետր հեռու են դեռ սկսվել:
Նորից դարպասիս դիմաց մեքենա էր կայանած: նորից սպասել եմ, որ մուտքս ազատեն:
Եթե թաղումներն արգելված են, ինչու՞ է եկեղեցին փակ տարածքում պսակադրության արարողություններ անում էսպիսի կուտակումներով:
Ո՞նց պիտի ԱԻՆ-ը օգնության հասնի անհրաժեշտության դեպքում:
Ոնց պիտի շտապ օգնությունը հասնի օգնություն ցույց տալու:
Ժողովուրդ ջան, էս ի՞նչ եք անում էս համավարակի պայմաններում:
SOS...SOS...SOS...
#Եկեղեցին օրենքից դուրս չի
ՀԳ: Պարետատան թեժ գիծ միանալ չստացվեց:
Դիմել եմ ոստիկանություն»: