4538 դիտում
09:31 18-03-2017
Բուժհաստատություններում հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել հիվանդներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն քանի օր է՝ ահազանգեր է ստանում, որ գրեթե բոլոր բուժհաստատություններում իրենց հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել։
Ավելին՝ պետպատվերի շրջանակներում նրանք չեն կարող նույնիսկ ԿԱՏԵ, ՄՌՏ աշխտորոշիչ ծառայություններից օգտվել։ Իսկ բուժաշխատողները քաղաքացիներին պատճառաբանում են, որ արդեն ծախսել են նախատեսված պետպատվերը։ Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացիները չգիտեն, թե ինչ անել, քանի որ պետպատվերի շրջանակներում բուժվելու, վիրահատվելու կամ նման ախտորոշիչ ծառայություններից օգտվելու համար բուժաշխատողները նրանց հերթագրում են օգոստոսի, սեպտեմբերի համար։
ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասել է. «Նման բան չի կարող լինել։ Գուցե խոսքը հերթագրումների մասին է։ Քանի որ հերթագրումների կարգը սահմանվում է համապատասխան որոշումներով։ Այսինքն ըստ ցուցումների՝ ելնելով առաջնահերթություններից՝ բուժհիմնարկները կարող են հերթագրել քաղաքացիներին»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8774 դիտում
15:07 25-02-2020
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին բուժել են
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»