28422 դիտում
23:23 11-06-2020
Երևանում բախվել են Toyota-ն ու մոտոցիկլը. կան վիրավորներ. մոտոցիկլավարը եղել է խմածության ամենաբարձր աստիճան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցած մոտոցիկլի և ավտոմեքենայի բախման փաստով:
Ժամը 02:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ Ռոման Մկրտչյանի վարած Toyota մակնիշի 51 RO 555 համարանիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ Ալեքսանդր Մելքոնյանի վարած ՕՕ-666 համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ Ա. Մելքոնյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ Էլիզաբետ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ գնդի ծառայողները:
Toyota-ի վարորդն ու մոտոցիկլավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ ( խմածության ամենաբարձր աստիճանի):
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+