«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում խորհրդարանի արտահերթ նիստին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ պատճառը զբաղվածությունն է:
«Մենք մեր քաղաքական օրակարգն ունենք: Զբաղված ենք»,- ասաց Աբովյանը:
Արման Աբովյանը նշեց, որ նիստի ներկա չգտնվելը կապ չունի օրակարգում ընդգրկված «Հարկային օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ և իրենք նիստը չեն բոյկոտում: Հարցին, արդյոք մասնակցելու են հունիսի 16-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստին, Աբովյանը պատասխանեց՝ ըստ երևույթին՝ այո: