Լուկա Մոդրիչ. «Ռեալում» կարոտում ենք Ռոնալդուի գոլերին
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցության մասին:
«Թվում է, թե պարզունակ բան եմ ասում, բայց Ռոնալդուն պատմության լավագույն խաղացողներից մեկն է:
Մենք «Ռեալում» կարոտում ենք նրա գոլերին և բնավորությանը: Կրիշտիանուն միշտ ցանկանում է հաղթել, նա ոգևորում է մեզ:
Որպես մարդ, նրան կգնահատեի 10 գումարած: Նա մեծահոգի է, միշտ պատրաստ է օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն», ասել է Մոդրիչը: