Լուկա Մոդրիչ. Ռոնալդուի պակասը զգացնել է տալիս
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է, որ թիմին պակասում է ներկայումս «Յուվենտուսում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռոնալդուն այն խաղացողն է, որի կորուստը ցանկացած թիմի համար էլ կորուստ է: Կրիշտիանուին փոխարինող գտնելը գործնականում անհնար է:
Իհարկե, մենք կարոտում ենք նրան: Ակումբը փորձում է Ռոնալդուի գործառույթները բաշխել հարձակողական խաղացողների միջև, բայց դա հեշտ չէ:
Կրիշտիանուն 50-ական գոլ էր խփում, ոչ մի այլ ֆուտբոլիստ չկա, որին դա հաջողվեր: Մեր որոշ խաղացողներ պետք է առաջադիմեն և եթե ոչ 50, ապա 15-20 գոլ խփեն: Կամ գոնե՝ 10 գոլ: Իսկ մենք այդպիսի խաղացող չունենք:
Դա մեր ամենամեծ պրոբլեմն է այս մրցաշրջանում: «Բարսելոնայի» հետ գավաթային խաղում մենք բազմաթիվ պահեր ունեցանք, սակայն չիրացրեցինք դրանք, ինչի համար էլ պատժվեցինք», ասել է Մոդրիչը: