211652_close_icon
views-count3892 դիտում article-date 16:02 16-06-2020

Օրենքի առաջ հավասար են բոլորը` անկախ նրանից քաղաքական կուսակցության ղեկավար են, գործարաններ ունեն, ներդրումներ բերում են, թե ոչ. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/06/16/Ararat-mirzoyan/3319250?fbclid=IwAR35DAXQu7z-ZmiYQobu0dRKq-56Q3RnJZuLsPl3QPu1C_TzdRxN6K4iM4Y]Tert.am[/url]-ը գրում է. Ավելի քան 2000 տարի առաջ Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին և ուրեմն, մենք էլ հետևելով աս բարձր օրինակին, զատենք տարբեր երևույյթներ իրարից: Շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով խորհրդարանական կուսակցության ղեկավար է և շատ հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը. Աժ-ի նիստում նշեց ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը: «Ես առաջարկում եմ տարանջատել հարցի քաղաքական և իրավական կոնտեքստը: Շատ հեշտ է հանդես գալ Կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց արդեն հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել այս կամ այն կերպ մասնակցությանն օրենքով արգելված արարքին: Որպեսզի հասկանանք, որն է որից հետո, պետք է պարզ հայացք նետել ժամանակագրությանը, ճշմարտությունը՝ ակնհայտ է»,- նշեց ԱԺ նախագահը: Արարատ Միրզոյանը նշեց, որ շատ լավ է, որ տարբեր քաղաքական ուժեր կարողանում են Կառավարության հրաժարականը պահանջել՝ անկախ նրանից՝ հիմնավորում են իրենց տեսակետը, թե ոչ. Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/16/Ararat-mirzoyan/3319250?fbclid=IwAR35DAXQu7z-ZmiYQobu0dRKq-56Q3RnJZuLsPl3QPu1C_TzdRxN6K4iM4Y]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր