949 դիտում
15:39 17-06-2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ
Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահն այսօր հանդիպել է երկրի խոշոր բուժհաստատություններից մեկի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ:
Հանդիպմանը խոսվել է համավարակի կանխարգելման հնարավորությունների և հնարավոր լուծումների, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգում առկա դժվարությունների մասին: Բժշկական կենտրոնի տնօրենը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրենց բուժկենտրոնում իրականացվող միջոցառումների մասին, ներկայացրել համավարակը հաղթահարելու վերաբերյալ իր մոտեցումներն ու առաջարկները:
Կարևորելով համավարակին դիմակայելու խնդիրը՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ ոլորտին վերաբերող ռազմավարությունը՝ զարգացման հստակ ուղենիշներով և կանխատեսումներով, կօգնի հետագայում առավել պատրաստ լինել նման համավարակներին: Նրանք ընդգծել են այս համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից նվազագույն՝ թե մարդկային, թե տնտեսական կորուստներով դուրս գալու կարևորությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք և ռեսուրս պետք է ներդնել՝ համատեղ ու միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար:
[img]https://st0.shamshyan.com/editor/0732240001592392372941336.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
8236 դիտում
18:20 18-06-2021
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ
1470 դիտում
20:03 01-04-2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»