5853 դիտում
13:13 18-06-2020
Առաջիկայում քաղաքացիները կկարողանան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից. վարչապետ
Հայաստանյան շուկայում դիմակների էական գնանկում է նկատվել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՏՄՊՊՀ-ն կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի և, ըստ էության, առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ դիմակը ձեռք բերել 60-70 դրամով այդ ապարատներից»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր արդեն գիտականորեն հաստատված հիմնավորում ունեն, որ դիմակի կրումը և սոցիալական հեռավորություն, նաև ձեռքերի ախտահանումը կարող են 95 տոկոս արդյունավետության բերել. «Դիմակները պաշտպանում են ոչ այնքան կրողին, քան դիմացինին: Այսինքն դիմակը շատ ավելի արդյունավետ է դիմիացինին չվարակելու համար»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2928 դիտում
13:51 08-06-2020
Չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառված լինի 200 դրամով. ՏՄՊՊՀ նախագահ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»