211652_close_icon
views-count8254 դիտում article-date 13:31 18-06-2020

Նիկոլ Փաշինյանը դիմակներ է բաժանում փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին փողոցում է և բժշկական դիմակներ է բաժանում մարդկանց։ Վարչապետը մոտեցավ այգում նստած տղամարդկանց, դիմակները փոխանցեց նրանց ու խորհուրդ տվեց ուշադիր լինել։ «Ժամանակ առ ժամանակ փոխեք դիմակը»,– ասաց նա։ Տղամարդիկ վստահեցրին, որ շատ ուշադիր են։ Նրանցից մեկը գրպանից հանեց երկրորդ դիմակը և ասաց. «Զապասն էլ մոտս ա»։ Տղամարդկանցից միայն մեկը դիմակով չէր։ «Ինձ բան չի լինի»,– ասաց նա։ Մյուսներն էլ նշեցին, որ դիմակ չունեցող պապիկն 90-ն անց է։ Փաշինյանը նրան էլ դիմակ տվեց, բոլորին առողջություն մաղթեց ու շարունակեց քայլել փողոցով` շնորհակալություն հայտնելով դիմակ դրած մարդկանց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր