211652_close_icon
views-count3744 դիտում article-date 16:37 19-06-2020

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրենը վարակվել է կորոնավիրուսով. armeniasputnik.am

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը [url=https://armeniasputnik.am/society/20200619/23441350/heraci-tiv-1-hamalsaranakan-hivandanoci-tnoreny-varakvel-e-koronavirusov.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR1oRdTgChZRgJpvA-wEBxO5aaDmdwTnWCHA2FBynWURqOdNODUeS5sph14]Sputnik Արմենիային[/url] հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը` նշելով, որ տնօրենն ու ևս 19 աշխատակից այժմ մեկուսացել են։ «Տնօրենի մոտ երեկ է հաստատվել վիրուսը, վիճակը նորմալ է։ Երբ երկրորդ անգամ թեստի պատասխանը բացասական լինի, այդ ժամանակ կվերադառնա աշխատանքի»,– ասաց նա։ Դանիելյանի խոսքով` մինչ օրս հիվանդանոցում 90 մարդ է վարակվել կորոնավիրուսով, վարակվածները եղել են տարբեր բաժինների աշխատակիցներ, նրանցից 70-ն արդեն առողջացել են։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://armeniasputnik.am/society/20200619/23441350/heraci-tiv-1-hamalsaranakan-hivandanoci-tnoreny-varakvel-e-koronavirusov.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR1oRdTgChZRgJpvA-wEBxO5aaDmdwTnWCHA2FBynWURqOdNODUeS5sph14]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր