211652_close_icon
views-count1175 դիտում article-date 18:10 19-06-2020

ՍԱՏՄ ուժեղացված ստուգայցերի թիրախն այսօր Արմավիր քաղաքն էր. կասեցվել է խախտումներ գրանցած կազմակերպությունների աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունն այսօր առավել խստացված ու թիրախային բնույթ է կրել Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արմավիր քաղաքում գործող հանրային սննդի կետերում, խանութներում և արտադրական կազմակերպություններում: Խախտումների նվազումը նկատելի էր նաև այս մարզում: Հանրային սննդի կետերից և խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որևէ թերացում չի հայտնաբերել: Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, ինչը, պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր չէ: Այդուհանդերձ, մի շարք տնտեսավարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են՝ հիմնականում կապված գրանցամատյանների թերի լրացման հետ: ՍԱՏՄ մասնագետների կողմից ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում: Հայտնաբերված թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Ավելի վաղ նրանց մոտ հայտնաբերվել էին պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը և այլն: Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր