1475 դիտում
13:53 20-06-2020
2.7 մլն դոլար օգնություն Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածությանպլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար:
Ընդհանուր առմամբ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, գերազանցել է 1 միլիարդ 57 միլիոնը, որից շուրջ 106 միլիոն դոլար տրամադրվել է առողջապահության ոլորտի խնդիրներին:
Տարածաշրջանում պետքարտուղարությունը օգնություն է տրամադրել նաև Հայաստանի հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին: Վրաստանում իրականացվող օժանդակությունը գրեթե նույն է, ինչ իրականացվում է Հայաստանում: ԱՄՆ-ի վերջին շրջանի օգնությունը Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում կազմում է 2,7 միլիոն դոլար: Ծրագիրը միտված է լաբորոտորիաների աշխատանքի բարելավմանը, փորձագիտական մակարդակի մեծացմանը, առողջապահության և հիգիենայի խրախուսմանն ու այլ նպատակներին: Վրաստանին տրամադրված ընդհանուր օգնությունը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, կազմում է ավելի քան 3.6 միլիարդ դոլար, որից առողջապահության չափաբաժինն է մոտ 139 միլիոնը:
Տարածաշրջանում ամենամեծ գումարը ըստ ԱՄՆ պետքարտուղարության տրամադրվում է Ադրբեջանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջինիս ծրագիրը ևս ունի գրեթե նույն նպատակները, ինչպես Հայաստանի ու Վրաստանի ծրագրերը, սակայն տրամադրվող գումարը ավելի մեծ է՝ մոտ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար: Վաշինգտոնը նաև միգրանտների ու փախստականների օժանդակության ծրագրի շրջանակում Ադրբեջանին է տրամադրել 565 հազար դոլար, որը թիրախավորում է հատկապես ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին և հասարակության ամենախոցելի խավերին: Վերջին 20 տարիներին Ադրբեջանը տարածաշրջանմում ընդհանուր առմամբ ամենաքիչ ամերիկյան օգնություն ստացած երկիրն է: Ընդհանուր օգնությունն ըստ պետքարտուղարության մոտ 895 միլիոն դոլար է, որից առողջապահական ոլորտին է ուղղվել մոտ 41 միլիոնը:
ԱՄՆ պետքատուղարության մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մինչ այս պահը COVID-19 -ի դեմ ամերիկյան գլոբալ արձագանքի համար հատկացվել է ավելի քան 12 միլիարդ դոլար: Պետքարտուղարության և ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության միջոցով ավելի քան 120 երկրների կառավարություններ ստացել են 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար:
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
13:05 24-08-2020
ԱՄՆ-ն լրացուցիչ 1,4 մլն դոլար աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար
38242 դիտում
11:47 19-05-2020
ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված