211652_close_icon
views-count38245 դիտում article-date 11:47 19-05-2020

ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, [url=https://www.imf.org/en/News/Articles/2020/05/18/pr20219-armenia-imf-execboard-concludes-2ndrev-under-sba-augments-access-address-impact-covid19]հայտնել են[/url] հիմնադրամից: «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ: Հիմնադրամից հավելել են, որ «(այս ֆինանսավորմանը) հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը և ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական և տնտեսական հետևանքների լուծման համար»:

Նմանատիպ նյութեր