2456 դիտում
14:15 20-06-2020
Նոր չելենջ՝ ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի տնօրենի
Հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղի էր ունեցել ատեստատների հանձնման արարողություն և հիմնական ուշադրությունը հրավիրվել էր դպրոցի տնօրենի վրա։ Տեսանյութը մեծ վրդովմունք էր առաջացրել 114 դպրոցում սովորող աշակերտների և արդեն ավարտածների շրջանում, ինչից հետո մեկնարկեցին տարբեր ակցիաներ։ Աշակերտների կողմից, ովքեր հանդիսանում էին հենց այդ օրվա հիմնական կազմակերպիչները իրականացվեց [url=https://www.change.org/p/%D5%B0%D5%B0-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-114-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB?utm_content=cl_sharecopy_22631261_ru-RU%3Av1&recruiter=1109525212&utm_source=share_petition&utm_medium=copylink&utm_campaign=share_petition&utm_term=psf_combo_share_initial]ստորագրահավաք[/url]՝ ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի տնօրենի, որին մասնակցել է 1751 մարդ։
Աշակերտները ներկայացրեցին նաև պարզաբանում․
«Մայիսի 25-ին Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցում նախատեսված էր ատեստատների հանձնում, որն էլ իրականացվել է՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։
Յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված է եղել առանձին ժամ և ամեն ինչ արվել է իրավիճակին համապատասխան։ Հասկանալով, որ Վերջին զանգը չի կայանալու՝ մենք՝ ավարտական դասարանի աշակերտներս, մտել ենք տնօրենի սենյակ և փորձել փոքրիկ անակնկալ անել»։ Աշակերտները նաև խնդրում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներողամտություն դրսևորել, քանի որ իրենց արարքի պատճառով չպետք է տուժեր իրենց սիրելի ուսուցիչը։
Ստորագրահավաքին անմիջապես հաջորդեց աշակերտների [url=https://www.youtube.com/watch?v=uJ-u8C12Wyk]վիդեո-չելենջը[/url], որտեղ նրանցից յուրաքանչյուրը պարզաբանում էր ներկայացնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Ներկայումս տեղի է ունենում նաև մեկ այլ չելենջ՝ արդեն դպրոցն ավարտած երիտասարդների կողմից իրականացվող, որին միացել են 114 դպրոցն ավարտած Հայաստանում և արտասահմանում բնակվող տարբեր բնագավառների ներկայացուցիչներ /ինժեներներ, բժիշկներ, քաղաքագետներ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ և այլն/։
Իրենց աջակցությունն են հայտնել նաև օտարերկրացիներ, ում մտահոգել է Խաչիկ Դաշտենցի դպրոցի շուրջ ձևավորված իրավիճակը։
Նմանատիպ նյութեր
2435 դիտում
17:53 19-08-2020
Երևանի կենդանաբանական այգին սկսում է նոր չելենջ՝ «Իմ մանկության կենդանաբանականը»
2317 դիտում
22:15 11-05-2016
Երևանում կայացել է «Սթրիթ վորկաութ չելենջ» ավանդական միջոցառումը
Այս բաժնից
865 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
760 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան