211652_close_icon
views-count1378 դիտում article-date 17:57 21-06-2020

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին, նրանց մասնագիտական տոնի առթիվ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի բուժաշխատողներ, Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է՝ ձեզ գնահատանքի և շնորհակալության խոսքեր ուղղելու համար: Համավարակի այս ճգնաժամային պահին վերստին արժևորվեց բուժաշխատողի դերն ու նշանակությունը. ձեր բարձր պատասխանատվության, սրտացավ ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ է, որ ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենակարևորը՝ առողջությունը, շատ հաճախ նաև՝ կյանքը: Այսօր դուք առաջնագծում եք: Վստահ եմ՝ այս յուրօրինակ պատերազմից դուք և մենք՝ բոլորս դուրս ենք գալու հաղթանակած, շատ ավելի ուժեղ և միասնական, և դարձյալ՝ առավելապես ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ: Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, երկար տարիների կյանք, բարեկեցություն, ուժ և համբերություն»:

Նմանատիպ նյութեր