211652_close_icon

Դավթաշենում հիմնականում դիմակները սխալ են կրում տարեցները․ ԲԸՏՄ

views-count3815 դիտում article-date 18:25 21-06-2020
Նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկաններն անցկացրել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։ Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում դիմակները սխալ են կրում տարեց քաղաքացիները, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն և առաջացնում մարդկային կուտակումներ, իսկ կտորե դիմակներ ավելի հաճախ կրում են երիտասարդները։ Տեսչական մարմնի տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։ Քաղաքացիներին առաջարկվել է կտորե դիմակները նույն պահին փոխարինել տեսուչների կողմից տրամադրված բժշկական դիմակներով։ Շրջայցերը շարունակվում են։

Նմանատիպ նյութեր