211652_close_icon
views-count6190 դիտում article-date 10:08 23-06-2020

Այսօր բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի հիշատակի օրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երբ չես կարող ճամփիդ խոչուխութը հարթել, Քո խեղճ ճշմարտությամբ այսքան սուտը հարթել, Երազանքով լույսի թանձր մութը հարթել, Ի՞նչ ես տանջվում, ե՛րգ իմ, Քրիստոսի նման․․․ Երբ ազնիվը թույլ է, ավազակը՝ հզոր, Կեղծիքների, ստի ավազանը հզոր, Տիրողների վայրի գավազանը հզոր, Ի՞նչ ես տանջվում, ե՛րգ իմ, Քրիստոսի նման․․․ Խիզախիր ու երգիր, թեկուզ կարեն լեզուդ, Թող շառաչի ձայնդ գալիքներին ի հույս, Թեկուզ քեզ խաչ հանեն, ինչպես մի նոր Հիսուս, Տանջանքդ տար պատվով Քրիստոսի նման․․․ Բա՛վ է, լոզունգ ուտես դու փոխարեն հացի, Եվ ծիծաղես, խնդաս դու փոխարեն լացի, Եվ խավարը պաշտես, ինչպես լուսաբացի, Եթե պետք է՝ խաչվի՛ր, Քրիստոսի նման․․․ 1980թ․
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր