211652_close_icon
views-count11194 դիտում article-date 19:32 31-03-2024

Արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել գրողի բանաստեղծությունների ընտրանին

Արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել գրողի բանաստեղծությունների ընտրանին՝ 100 բանաստեղծություն:  Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» հրատարակչության ֆեյսբուքյան էջից։

Կազմեց և հրատարակության պատրաստեց՝ Վահագն Սարգսյանը

Բանասիրական գիտությունների թեկնածու Մկրտիչ Սարգսյանի չափածո ստեղծագործությունների ընտրանին կազմված է 100 բանաստեղծությունից,  որոնք ներկայացնում են գրողի ստեղծագործական ուղու տարբեր ժամանակաշրջանները և առանձնանշվում են ժանրային, թեմատիկ բազմազանությամբ: «Քառյակներ» բաժինը դիտարկված է որպես մեկ ստեղծագործություն: 

Հրատարակությունը նվիրվում է Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Նմանատիպ նյութեր