211652_close_icon
views-count2815 դիտում article-date 12:22 23-06-2020

Արցախի ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

Հունիսի 23-ին Արթուր Հարթյունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ «2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկում» օրակարգային հարցով: Բացելով նիստը՝ Արթուր Հարությունյանն ամփոփել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումները և հույս հայտնել, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կատարողականը կհաստատվի ԱԺ հերթական նիստում: Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ևս անդրադարձել է կատարողականի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով պատգամավորների կողմից առաջարկված որոշ նկատառումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել դրանց շուրջ հետագայում ծավալել քննարկումներ: Հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Նմանատիպ նյութեր