4663 դիտում
15:05 24-06-2020
ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «[url=https://armenpress.am/arm/news/1019491.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ թեստի դրական պատասխանը ստացել է հունիսի 23-ին:
«Երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը: Պատկերացում չունեմ, թե ինչպես եմ վարակվել, սարսափելի տխրում եմ այդ պատճառով, որովհետև չգիտեմ, թե ով էր ինձ նման պահպանում կանոնները. գնացել եմ Ազգային ժողով, եկել եմ տուն, դիմակով եմ եղել, ախտահանիչներով, այնտեղ շփումներ չեմ ունեցել, իմ սենյակում եմ եղել, չգիտեմ, թե որտեղից կարող եմ վարակված լինել»,- ասաց Պողոսյանը:
Կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են նաև ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը:
Նմանատիպ նյութեր
949 դիտում
19:14 02-06-2020
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել, թեստի պատասխանը բացասական է
465 դիտում
16:59 28-10-2020
ԱԺ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
6186 դիտում
23:06 09-12-2021
Ձեր հերոսը փոխվե՞լ է. Քրիստինե Պողոսյանի հեռախոսի էկրանին այլեւս Դավիթ Տոնոյանը չէ. Aravot.am
Այս բաժնից
448 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
865 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում