211652_close_icon
views-count8054 դիտում article-date 21:02 24-06-2020

Գագիկ Ծառուկյանի դեպքում խափանման միջոցը ոչ կալանքն ընդունելը ճիշտ եմ համարում, իսկ Քոչարյանի մասով՝ հակառակը. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armdaily.am

[url=http://armdaily.am/?p=97468&l=am&fbclid=IwAR3qNrjO940J-S-BUgPJjAWl_BTYBXVnlOsSeREFEpxR3SsZpaEWRHC1rsQ]Armdaily.am-[/url]ը գրում է. «Հանրապետականները որևէ շանս չունեն։ Որևէ երկրում հեղափոխությամբ մերժված քաղաքական ուժը առնվազն 15-20 տարի հետո հետ վերադառնալ չի կարողացել։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան լռությունից հետո հետ վերադառնալու խնդիրը փորձեց լուծել «Հանրապետություն» և ՀԺ Կուսակցություններով, հետո էլ ՀԱԿ անունը դրեց, որ ՀՀՇ-ից տարանջատվի, այսինքն հետ վերադարձավ նոր կերպարով ու անունով, այն դեպքում, որ Տեր-Պետրոսյանին փողոցը չէր մերժել»,- ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությանը և երկրորդ նախագահի խափանման միջոցի փոխելուն, նշեց, որ միանգամայն վստահ է, որ այս խնդիրը հրահրվում է արտերկրից. «Ես չէի ասի, որ Ռուսաստանի իշխանությունները խնդիր են դրել փոխելու Նիկոլ Փաշինյանին, ոչ թե նրա համար որ չեն ուզում. նրանք միշտ հեղափոխության լիդերներին դեմ են։ Ես անձամբ դրական եմ համարում Գագիկ Ծառուկյանի դեպքում խափանման միջոցը ոչ կալանքն ընդունելը, քանի որ չեմ համարում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է դրսում լինելով խոչընդոտել, որ անելու լիներ, մինչև հիմա էլ կաներ ու էդ թղթերը չէին գտնի։ Իսկ Քոչարյանի մասով հակառակ կարծիքին եմ՝ տեսնելով նրա քաղաքական ուղին»։ Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=qMarKPzFkEg&feature=emb_logo]ADTV[/url]-ի տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր