7155 դիտում
10:28 19-10-2020
Այսօր դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը․ Երեմ Սարգսյան
Այսօր՝ ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր), դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյուս շահագրգիռ անձինք կգիտակցեն համերաշխության և միասնության խիստ անհրաժեշտությունը և օրենքի հիման վրա ազատ կարձակեն խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարին։
Ակնհայտ է, որ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանին այլևս կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք և անհրաժեշտություն չկա, փոխարենն առկա է նրան ազատ արձակելու հանրային պահանջ։
Վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող այս օրհասական պահին Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ օբյեկտիվ անհրաժեշտություն նշել, իսկ հակառակի վերաբերյալ հիմնավորումները բազմաթիվ են, ինչի վերաբերյալ հրապարակային արտահայտվել են նաև բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, կուսակցություններ և ՀՀ քաղաքացիներ»։
Նմանատիպ նյութեր
3078 դիտում
21:50 27-12-2018
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդությունը դատարանը կքննի դեկտեմբերի 28-ին
7892 դիտում
18:21 28-12-2018
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը. Ուղիղ
Այս բաժնից
655 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին