2120 դիտում
14:01 25-06-2020
Մեր նպատակը որևէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ պահում ենք հակահամաճարակային կանոնները. վարչապետ
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության կանոնների չպահպանման հիման վրա կազմված վարչական արձանագրությունների վիճակագրությունը։
«2020թ. հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից 939-ը՝ Երևանում: Բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն: Ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել 397 երթուղիներում: Հիմնականում խնդիրներ ունենք բակերում. ծառայությունն այնտեղ ավելի կուժեղացվի»,- «[url=https://armenpress.am/arm/news/1019631.html]Արմենպրես[/url]»-ի փոխանմամբ, ասաց ոստիկանապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ առաջնային ամենակարևոր օջախները բակերն են։ «Մենք պետք է ուշադրություն դարձնենք հատկապես բակային տարածքներին, հատկապես երեկոյան ժամերին, և այս առումով պետական մարմինների ներկայացուցիչները, կամավորները պետք է շատ մեծ աշխատանք կատարեն։ Խնդիրը սահմանված կանոնների պահպանման մեջ է: Դրանում մենք համոզվել ենք փորձագետների հետ քննարկումների, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների, այլ երկրների փորձը հաշվի առնելու արդյունքում:
Կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել. սիրելի՛ հայրենակիցներ, մենք պետք է հակահամաճարակային կանոնները պահպանենք։ Եթե մենք հակահամաճարակային կանոնները չպահպանեցինք, մեր պրոբլեմները գնալով խորանալու են բոլոր ուղղություններով։ Մենք, իհարկե, պետք է նաև վարչական մեթոդները գործի դնենք, բայց այստեղ ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա, որը մենք մեզնից ենք սկսել։ Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակը որևէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահում ենք հակահամաճարակային կանոնները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ նյութեր
5588 դիտում
23:00 01-07-2020
Առնվազն 3 հակահամաճարակային կանոնները պահպանելը պետք է լինի մեր ամենօրյա պարտականությունը. վարչապետ
2038 դիտում
20:02 03-03-2021
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները. Տեսչական մարմիններ
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր