1458 դիտում
14:42 26-06-2020
50€-ով Եվրոպա գնալը, Նիկոլի կողմից հերթական գյուլնազ տատու հեքիաթն էր,որը շատ շուտ հօդս ցնդեց. Հովհաննես Խաչատրյան
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«50€-ով Եվրոպա գնալը,Նիկոլի կողմից հերթական գյուլնազ տատու հեքիաթն էր,որը շատ շուտ հօդս ցնդեց:
Սրանց ապաշնորհ կառավարելու շնորհիվ,մենք միայն տուժում ենք:Այսօր պարզ դարձավ,որ Հայաստանը չի ներառվում այն երկրների ցանկում,որի քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք`սահմանների բացումից հետո:
Ամիսներ առաջ Նիկոլի գլխավորությամբ մյուս նիկոլներն ևս մարդկանց ականջներից փլաֆներ էին կախում ու գլուխ գովում բա թե 50€-ով կարաք գնաք Իտալիա չայ-կոֆե խմեք ու հետ գաք:Իսկ այսօր պարզվեց,որ նույնիսկ չենք կարող թռնել Եվրոպա:Իսկ որոշ պնդումներին հետևելիս գալիս ենք այն եզրահանգման,որ այդ էժան տոմսերը կասկածելի գործարքների արդյունք են եղել:Իսկ այդ ամենի մեղավորը`քաղավիացիայի մատնաչափիկ աղջիկն է,որը այս երկու տարվա մեջ չի զբաղվել ոչ մի բանով ու տանուլ է տվել այդ կարևորագույն ոլորտը:
Այս ամենի վատը այն է,որ սրանց շնորհիվ գնալով ավելի է վատանում ամեն ինչ:Մինչ Կորոնավիրուսը տարածվում է,տնտեսությունը քանդվում,Նիկոլն ու իր կամակատար տղաներն ու աղջիկները զբաղված են ներքաղաքական հարցեր լուծելով,ու ոչ մեկի «տանձին» էլ չի,որ գործ անեն ու երկիրը հանեն այս անդունային վիճակից»։