211652_close_icon
views-count30780 դիտում article-date 14:55 14-04-2023

Կոտայքի մարզում MAN բեռնատարի օրինախախտ վարորդը, ով երթևեկում էր հանդիպակաց և վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար, պարեկին Գյուլնազ տատի հեքիաթն էր պատմում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 12-ին, երբ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի դեպքի վայրում ծառայություն էին կատարում, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը նկատում է, թե ինչպես է MAN մակնիշի բեռնատարի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկելով հանդիպակաց գոտիով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատարի կարգադրությամբ՝ 2-րդ վաշտի պարեկը կանգնեցնում է վարորդին և հայտնում, որ նա պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի։ Վարորդն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ սկսում է արդարացնել իր արարքը, ու փորձում է պարեկի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի ականջներին «լապշա կախել», թե ինքը ոչ մի հակաօրինական բան չի արել։

Մոտ 10 րոպեից ավելի նրան ասում էին, որ իր արարքը ճանապարհային երթևեկության կոպիտ խախտում է, բայց միևնույն է․ նա ասես՝ 2 ոտքը դրել էր մի կոշիկի մեջ ու իրենն էր պնդում։ Ի վերջո պարեկը նրա նկատմամբ վարչական ակտ կազմեց։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր