2632 դիտում
10:14 27-06-2020
Տրամաբանական կլիներ, որ Հաշվեքննիչ պալատի լիազորություններն ընդլայնվեին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետական համակարգի արդյունավետ աշխատանքին նպաստող դասական աքսիոմատիկ ձևաչափը իշխանության տարբեր թևերի անկախությունն ու հավասարակշռությունն են: Խորհրդարանական իշխանության մոդելին անցած մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունի օրենսդիր մարմնի լիազորությունների լիարժեք ու անկախ իրականացումը: Առաջնային է նաև իշխանության մյուս ճյուղերին հակակշիռ լինելու վերջինիս կարողությունների ընդլայնումը:
Խորհրդարանի սահմանադրական գործառույթներն իրականացնելու համար ստեղծված Հաշվեքննիչ պալատը կարևոր գործիք է այդ գործառույթներն իրականացնելու համար: Ստեղծված լինելով խորհրդարանի կողմից, այն հաշվետու է միայն վերջինիս և իրականացնում է գործադիրի, պետական կառույցների ու հիմնադրամների ծախսերի վերահսկողություն: Չնայած Հաշվեքննիչ պալատը խորհրդարանն է ստեղծել, բայց այն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, պետական իշխանության թևերից անկախ՝ առաջնորդվելով Լիմայի հռչակագրով և Ֆինանսական վերահսկման գերագույն ատյանների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով:
Հաշվեքննման նման արդյունքներ պալատի տարեկան հաղորդման մեջ բազմաթիվ են: Վերջին երկու տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատն իրավապահ մարմիններին է ուղարկել նմանատիպ բովանդակության 33 նյութ, որոնցից 17-ով հարուցվել է 24 քրեական գործ, իսկ մնացածով ուսումնասիրությունները շարունակվում են:
2018 թ.՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի ընդունմամբ, այս կառույցին նախկինում տրված վերահսկողության մանդատը փոխարինվել է արտաքին պետական աուդիտի՝ հաշվեքննության մանդատով: Սակայն այս կարևոր կառույցի գործառույթներն ավարտվում են հաշվեքննության արդյունքները ԱԺ-ին փոխանցելով, այն դեպքում, երբ տրամաբանական կլիներ, որ այդ լիազորություններն ընդլայնվեին և վերջինս հետևողական լիներ հայտնաբերված խախտումների վերացման հարցում, առավել ևս, որ բազմաթիվ են դեպքերը, երբ Հաշվեքննիչ պալատը նույն պետական կառույցում կարճ ժամանակահատված հետո կրկնակի հաշվեքննություն իրականացնելիս կրկին խախտումներ է հայտնաբերում»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
10:34 02-12-2015
«Այո»-ի դեպքում Վերահսկիչ պալատի փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատ. «Ժամանակ»
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»